ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Էրդողան. Իրանի դեմ պատժամիջոցները անարդարացի են և վտանգի են ենթարկում տարածաշրջանի անվտանգությունը

Էրդողան. Իրանի դեմ պատժամիջոցները անարդարացի են և վտանգի են ենթարկում տարածաշրջանի անվտանգությունը
21.12.2018 | 13:01

Թուրքիան սխալ է համարում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ու այդ հարցում իր հարևան երկրի կողքին կլինի` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Անկարայում հանդիպումից հետո: Նա ընդգծել է, որ պատժամիջոցները անարդարացի են և վտանգի են ենթարկում տարածաշրջանի անվտանգությունը:

«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ մենք չենք աջակցում այդ պատժամիջոցներին: Իրանի դեմ ճնշումների ինտենսիվացման այս ժամանակաշրջանում մենք շարունակելու ենք լինել եղբայրական Իրանի ժողովրդի կողքին», - ասել է Թուրքիայի նախագահը: Հասան Ռոհանին նշել է, որ իրենք Էրդողանի հետ քննարկել են գլխավորապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու խոչընդոտների վերացման հեռանկարները:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ